Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցի 50 կազմակերպություն

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցի 50 կազմակերպություն
29.05.2014 | 16:55

Հունիսի 20-21-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը:

«Դիջիթեք Բիզնես» գործարար համաժողովն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորը` «ԱրմենՏել» ընկերությունը: Համաժողովի հովանավորներն են նաև Կոնվերս բանկը և ռուսական «ARinteg» ընկերությունը:
Գործարար համաժողովի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին` գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ մեկ տեղում հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին։ Բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացումը, գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավումը կապահովի ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014-ի հաջող ընթացքը:
Նախատեսվում է, որ այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցեն տեղական, ռուսական և վրացական շուրջ 50 կազմակերպություններ, իսկ այցելուների թիվը կհասնի 3000-ի, որոնցից 500-ը` ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակում այս տարի կլինեն գործարար ներկայացումներ և սեմինարներ, կլոր սեղաններ, կգործի ցուցահանդես: ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014-ը կընդգրկի հետևյալ թեմաները` զբոսաշրջություն, սպասարկում և առևտուր, գյուղատնտեսություն և վերամշակում, շինարարություն և հանքարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ